ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել:

Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր, Продолжить чтение «ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ»

ՀՐԱՇՔ ԲԱՃԿՈՆԸ

բաճկոն

Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց:

Վշտից քիչ մնաց, որ լաց լինեմ: Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար, հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն: Продолжить чтение «ՀՐԱՇՔ ԲԱՃԿՈՆԸ»

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ: Продолжить чтение «ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ»

Ելակի ծառերի անտառում

Լինում է չի լինում, մի շատ հին անտառ է լինում։ Այն 15000 տարի չէր փոխվում և միշտ կանաչ էր։ Այնտեղ կար մի մեծ հաստ ծառ, որի վրա պետք է լիներ ելակ, բայց ոչ մեկ ոչ մի ելակ երբեք չէր տեսել ծառի վրա։ Լեոնարդո Դա Վինչոն և Մոնո Լիզան հայտնաբերեցին, որ ելակը աճում էր ծառի ներսում։ Իրականում ելակը շատ կծու էր և փշոտ։ Երբ ուտում էիր ելակից, քեզ ժամանակը նորից հետ էր գցում։ Դա ժամանակի մեքենա Էր դեպի անցյալ։