Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։
Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։
Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։
Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։
Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։
Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։
Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։
Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։
Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
հավատարիմ [ածական]
1. Հավատի արժանի, որին կարելի է հավատալ, վստահելի, մտերիմ, անկեղծ:
2. Իր պարտքին՝ խոսքին ևն նվիրված, անդավաճան:
3. Ստույգ, հավաստի, ճիշտ, հարազատ:
արտասովոր [ածական]
1. Սովորականից դուրս, անսովոր, տարօրինակ:
2. Բացառիկ, արտակարգ:
- Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:
Զարմանալի — սովորական
Արտասովոր — հասարակ
Վազել —
Հավատարիմ — դավաճան, անհավատարիմ
Ընկնել — ելնել, բարձրանալ, վեր կենալ
- Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:
Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։ Նա ուներ:
Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։ Ես վազում էի:
- Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:
Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու նայեց ինձ: Եվ կանգնեց: Նրա ոտքերի վրա կային երեք ոտքեր որոնք նման էին ութոտնուկի ոտքերին: Նա իր ոտքերով քաշեց ինձ իր մոտ: Եվ ես հայտնվեցի ութ ոտնուկ նապասակների աշխարհում: Եվ այնտեղ կար մեեծ նապաստակ որը կարող եր ուտել մեծ մեգալադոն և այս հեքիաթը վերջացավ: