ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապար., քաղցր, վա.րկ.ան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք —

Ճանապարհ — Զարմանալի, տարօրինակ, նորանշան: վ

Իսկույն -…

Ամուր  — Ամրակուռ, ամրաձույլ, կուռ, սերտ, անքակտելի, դժվարախզելի, կանդաղուն (հնց), մազդ (հզվդ.), (բրբ.) ամուրկեկ, լերճ (լերջ), կիք, կուք, խունդ: Հաստատուն, տոկուն, կայուն, դիմացկուն: Անխախտ, անսասան, անհողդողդ

Բուսնել —  Ծլել, աճել, (կվդ.) տրնկավորել, մակաշառավիղել, դուրս գալ, ծկլթել (բրբ.): II Բողբոջել, պտկել, ընձյուղել, բացվել, կոկոնել, մեծանալ (փխբ.): Առերես ելնել:

Խոշոր —  Մեծ, ահագին, հսկայական, վիթխարի, զանգվածեղ, ստվար, (հնց.) մեծղի, ձարբ, խոշորշի, հաղթ, (բրբ.) խոշորկեկ, բետ, բեդ, զմփո, զոմփո, լոնդի, պալապան, կոլլո, ջոջ, կոմբ: || Ծանր (սխաԱ: Թանձր տգիտություն): || Կարևոր, ականավոր, աչքի ընկնող (մարդ, գործիչ):

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թափահարեց եղջերուն  թնդաց, բայց միայն գլուխը:

Հրացանը թնդաց գլուխւը թապարեց

Նշան անկենդան բռնեցի, գետնին արձակեցի, և եղջերուն ընկավ:

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Ոչ;
  2. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

 

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել: Ես հագա իմ շորերը ու գնացի  այդ անտառը և տեսա, որ իմ մահճակալի վրա պառկած է եղջերու: Չէ տասը եղջերու: Ես ընկա, որովհետև մեռա, բայց ես զգացի ,որ մեկի լեզուն վրաս է : Ես արթնացա և հասկացա, որ եղջերուն կախարդական է: Եվ ես ոչ մի բանից չէի վախենում, ինքը ապրում էր շատ լավ:  Այսքանով հեքիաթը ավարտվեց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s