Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց:
Վշտից քիչ մնաց, որ լաց լինեմ: Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար, հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն:
Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն:
Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում բաճկոնս ինձ քաշում , տանում է այնտեղ, ուր գայլ ու նապաստակ է թաքնված:
Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում: Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում:
Ահա այդ բաճկոնն ինձ վրա է:
Դուք կարծեմ չեք հավատում: Դուք ժպտում եք:
Բայց նայեցեք բաճկոնին և դուք կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում:
Միթե դուք ձեր աչքով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել: Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում:
Մյուս որսորդները ոնց կնախանձեին ինձ…