ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ

Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել:

Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր, իբրև թե աշխարհում գոյություն ունի այնպիսի երկիր, ուր հսկաներ են ապրում:

Նա ինձ խնդրեց անպատճառ գտնել այդ երկիրը և փոխարենը խոստացավ մեծ ժառանգություն թողնել ինձ: Նա հսկաներին տեսնել շատ էր ուզում:

Ես համաձայնեցի, նավը սարքավորեցի, և ճանապարհ ընկանք դեպի Հարավային օվկիանոսը:

Ճանապարհին ոչ մի զարմանալի բանի չպատահեցինք, բացի մի քանի թռչող կանանցից, որոնք թիթեռների պես օդում ճախրում էին:

Բայց տասնութերորդ օրը սարսափելի փոթորիկ սկսվեց:

Քամին այնքան ուժեղ էր, որ մեր նավը բարձրացրեց ջրից և բմբլի պես քշեց օդով:

Շարունակ բարձրացնում էր ու բարձրացնում:

Վեց շաբաթ սլանում էինք ամենաբարձր ամպերի վրայով: Վերջապես մի կլոր ու փայլուն կղզի տեսանք:

Դա, իհարկե, Լուսինն էր:

Մենք հարմար նավահանգիստ գտանք և լուսնափը դուրս եկանք:

Ներքևում, հեռու՜, հեռու՜, մենք տեսանք մի ուրիշ մոլորակ, որի վրա քաղաքներ, անտառներ, սարեր, ծովեր և գետեր կային: Մենք գլխի ընկանք, որ դա մեր թողած Երկիրն է:

 

Լուսնի վրա մեզ շրջապատեցին ինչ – որ հսկաներ, որոնք նստել էին եռագլուխ արծիվների վրա:

Լուսնի բնակիչների համար այդ թռչուններն իբրև ձի էին ծառայում:

Հենց այդ ժամանակ Լուսնի թագավորը պատերազմում էր Արեգակի կայսեր հետ:

Նա իսկույն ինձ առաջարկեց իր բանակի գլուխն անցնել և պատերազմ գնալ, բայց ես, իհարկե, կտրականապես մերժեցի:

Լուսնի վրա ամեն բան շատ ավելի մեծ է, քան մեզ մոտ՝ երկրի վրա:

Այնտեղ ճանճերը ոչխարի չափ են, խնձորը ձմերուկից փոքր չէ:

Զենքի փոխարեն Լուսնի բնակիչները բողկ են գործածում իբրև նիզակ: Իսկ երբ բողկ չկա, նրանք աղավնու ձվերով են կռվում: Վահանի փոխարեն կարմիր ճանճասպան սունկն են գործածում:

Այնտեղ ես տեսա հեռու աստղի մի քանի բնակիչներ: Նրանք եկել էին Լուսնի վրա առևտուր անելու: Նրանց դեմքը շան մռութի էր նման, աչքերն էլ տեղավորված էին կամ քթի ծայրին, կամ քթածակերի տակ: Նրանք արտևանունքներ չունեին, երբ որ պառկում էին քնելու, աչքերը լեզվով էին ծածկում:

Լուսնի բնակիչներն ուտելու վրա բոլորովին ժամանակ չեն կորցնում: Նրանց փորի ձախ կողմում հատուկ դուռ կա: Այդ դուռը բաց են անում և կերակուրը դնում: Հետո դուռը փակում են մինչև մյուս ճաշի ժամանակ, որ լինում է ամիսը մի անգամ:

Նրանք ընդամենը տարեկան տասներկու անգամ են ճաշում:

Այդ շատ հարմար է, բայց դժվար թե երկրային շատակերները համաձայնեն այդքան ուշ – ուշ ճաշել:

Լուսնի բնակիչներն աճում են ուղղակի ծառերի վրա: Այդ ծառերը շատ գեղեցիկ են. Բաց կարմիր գույնի ճյուղեր ունեն: Ճյուղերի վրա չափազանց ամուր կևեղ ունեցող ընկույզ է աճում:

Երբ ընկույզները հասնում են, զգուշությամբ հավաքում են ծառերից և մառանում պահում:

Հենց որ Լուսնի թագավորին մարդիկ են հարկավոր գալիս, հրամայում է այդ ընկույզները եռացող ջրի մեջ գցել:

Մի ժամից հետո ընկույզները պայթում են, և նրանցից դուրս են ցատկում բոլորովին պատրաստի Լուսնի մարդիկ: Այդ մարդիկ սովորելու կարիք չեն զգում: Նրանք միանգամից մեծահասակ են ծնվում, և ամեն մեկն իր արհեստը գիտե: Մի ընկույզից ծխնելույզ մաքրող է դուրս գալիս, մյուսից՝ արգան նվագող, երրորդիվ՝ պաղպաղակ ծախող, չորրորդից՝ զինվոր, հինգերորդից՝ խոհարար, վեցերորդից՝ դերձակ:

Եվ յուրաքանչյուրն իսկույն սկսում է իր գործը՝ ծխնելույզ մաքրողը կտուրն է բարձրանում, նվագողն սկսում է նվագել, պաղպաղակ վաճառողն սկսում է գոչել, «տաք պաղպաղակ, տաք պաղպաղակ» (որովհետև Լուսնի վրա սառույցը կրակից տաք է), խոհարարը դեպի խոհանոցն է վազում, զինվորը դեպի թշնամին հրացան է արձակում:

Ծերանալուց հետո Լուսնի մարդիկ չեն մեռնում, այլ հալվում են օդի մեջ, ինչպես ծուխ կամ գոլորշի:

Նրանց յուրաքանչյուր ձեռքի վրա միայն մի մատ կա, բայց աշխատում են այնպես լավ, ինչպես մենք՝ հինգ մատով:

Նրանք իրենց գլուխը պահում են կռնատակին և տեղ գնալիս թողնում են տանը, որ ճանապարհին չփչանա:

Նրանք կարող են խորհրդակցել իրենց գլխի հետ մինչև անգամ այն դեպքում, երբ շատ հեռու են գտնվում: Սա շատ հարմար բան է:

Երբ թագավորն ուզում է իմանալ, թե ժողովուրդն իր մասին ինչ է մտածում, մնում է տանը, պառկում գահավորակի վրա, իսկ գլուխն աննկատելի կերպով մտնում է ուրիշի տները և լսում բոլոր խոսակցությունները:

Լուսնի խաղողը կարկուտից ոչնչով չի տարբերվում:

Ես չեմ կասկածում, որ այն կարկուտը, որ երբեմն թափվում է, Երկրի վրա, նույն Լուսնի խաղողն է, որ փոթորիկը պոկում է Լուսնի դաշտերից:

Եթե ուզում ես Լուսնի գինու համը տեսնել, մի քանի կարկուտ վերցրեք և թողեք, որ լավ հալչի:

Լուսնի բնակիչների համար փորն իբրև պայուսակ է ծառայում: Նրանք, երբ ուզեն, կարող են փակել կամ բաց անել և մեջն ինչ ուզեն՝ դնեն: Նրանք ոչ ստամոքս ունեն, ոչ փայծաղ, ոչ սիրտ, նրանց ներսը բոլորովին դատարկ է:

Նրանք իրենց աչքերը կարող են հանել ու դնել: Աչքը ձեռքին՝ նրանք այնքան լավ են տեսնում, ինչպես գլխի վրա եղած ժամանակ: Եթե աչքը փչանում է կամ կորչում, նրանք շուկա են գնում ու նորը գնում: Այդ պատճառով էլ Լուսնի վրա աչքավաճառներ շատ կան: Այնտեղ հենց էն է ցուցանակների վրա կկարդաս.ժան գնով աչքեր են ծախում, տեսակ – տեսակ աչքեր` նարնջագույն, կարմիր, շուշանագույն, կապույտ»: Ամեն տարի Լուսնի բնակիչներն աչքի գույնի նոր մոդա ունեն:

Այն տարին, երբ Լուսնի վրա էի, մոդան կանաչ և դեղին գույնի աչքերն էին:

Բայց ինչու՞ եք ծիծաղում: Մի՞թե դուք կարծում եք, որ ես սուտ եմ ասում:
Ոչ, իմ ամեն մի խոսքը զուտ ճշմարտություն է, իսկ եթե չեք հավատում, ինքներդ գնացեք այնտեղ և դուք կիմանաք, որ ես ինձանից բան չեմ հնարում, այլ միայն ճշմարտություն եմ պատմում:

 

 

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անպատճառ Որևէ պատճառ չունեցող, առանց պատճառի եղած:

ժառանգություն   — Տիրոջ մահվանից հետո մնացած և ուրիշին հանձնված՝ ժառանգված նյութական հարստություն՝ ունեցվածք:

 

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը.

Ճանապար. որդ, o. , . դ, ա.ք, .ժան, խոր.րդակցել, պա.կել, շնոր.ակալու.յուն, կ.նատակ, ընկու.զ, արտ.անունք

  1. Գտի՛ր նշված բառերի հոմանիշները(նույն իմաստն արտահայտող)

Ազգական Արյունակից, հարազատ, մերձավոր, ազգակից, (հնց.) արյունամերձ, մերձազավակ, մոտասեր, ընտանի, ընտանյակ:

 

Հնարել Հորինել,

Կտուր տանիք

Խորհրդակցել . Բանակցել, խոսակցել

Նիզակ Գեղարդ,

Փայլուն փայլակերպ,

 

 

 

  • Գտի՛ր նշված բառերի հականիշները(հակառակ իմաստն արտահայտող)

Հարուստա աղքատ

Ճշմարտություն

Մերժել

Վաճառել ծաոել

Դատարկ լիքը

Հսկա կառլիկ

  1. Գտիր 10  ածանցավոր բառ, առանձնացրու՛ արմատներն  ու ածանցները: Արմատներով կազմիր նոր բառեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s