Մայրենի

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

2. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

օրան օրան — 1. Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:
2. Քաղած հացահատիկի խուրձ:

Պաղել — 1. Սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել:

Հևալ — 1. Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել, հեթհեթալ:

Մարմանդ — Մեղմ, հանդարտ: Մարմանդ քամի:

Դալուկ — 1. Դժգույն, գույնը գցած, գունատ:
2. (փոխաբերական) Մռայլ, տխրագին:

3. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

առավոտ — լուսաբաց, այգ, այգաբաց, այգածագ, այգալույս, լույսայգ, լուսադեմ, արևագալ, արևացայտ, արևածայրք, ծագ, ծեգ, վաղորդայն, (խսկց.) լույս, օր, առավոտադեմ

արև — Արեգակ, արեգ, արփի, արփագունդ

քող — Շղարշ

քուն — նանիկ, հանգիստ

մշուշ — Մառախուղ

4. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
 վար եկան — իջան

 շար եկան — շարվեցին

 բուք արավ — ցրտեց

սուգ արավ — սգեց

շող կապեց — փայեց

մաղ տալով — մաղել

փախ տվավ — փախավ

 կախ տվավ — կախվեց

 ցիր եկան — ցրվեցին

5. Ընտրի՛ր բանաստեղծական  6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Աշնանային մռայլ օր: Կայծակ էր, ամպերը գոռում էին, պատրաստվում էր անձրև գալ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s