Հունվարի 31
Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թոև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում եր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում եր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում ի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: ( Ավետիք Իսահակյան, Եղնիկը)
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: վերջալույս
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ-անտառ+ուտ
վերջալույս-վերւջ+ ա+ լույս
աշնանային-աշնան +ային
խորասույզ-խոր+ ա+ սույզ
անտառ-չի բաժանվում