Երբ առավոտյան արթնանում ես ծիտիկների ծլվլոցից, պարզ է, որ գարուն է եկել։ Պաըուհանից երևում են նոր բողբոջներ հագած ծառերը, երկնքում պայծառ շողացող արևը, բակում ուրախ, թեթև հագնված երեխաներ, գետերից դուրս թռչող ձկներ․․․ Ես գարնան գալուն շատ անհամբեր եմ սպասում, որ գնամ ձկնորսության հայրիկիս ընկեր Գրիշայի հետ։ Մի անգամ, երբ մենք հերքական անգամ գնացել էինք ձուկ որսալու, մի հետաքրքիր դեպք պատահեց իմ հետ։ Մենք լուռ նստած երկար սպասում էինք, թե երբ կշարժվի «պոպլավոկը»։ Երբ վերջապես տեսանք, որ ջրի վրա հայտվեցին օղակներ, ես քաշեցի ձկնորսական կարթը։ Ջրից դուրս թռավ մի շատ մեծ, բայց շատ թեթև մի հսկա ձուկ և կուլ տվեց ինձ։ Ես հայտվեցի մի մեծ աշխարհում, որտեղ մարդկանց մի խումբ կար։ նրանք ապրում էին ձկան կուլ տված փայտերից կառուցված շենքերում։ Մարդիկ հավատում էին ձուկ-տագավորին, որին ամեն ուրբաթ օրը արևմուտին զոհ էին բերում քաղաքի ամենա անգրագետին կամ գողություն կատարածին։ Ես վախից գտա ձկադարան, սկսեցի շատ կարդալ ձկագրքեր, ուսումնասիրել ձկանկարներ, սովորեցի նրանց ձկալեզուն, որ մի օր ես էլ չդառնամ այդ տագավորի զոհը։ Հետո բռնելով ձկան կարթի թելի ճանապարհը գտա ելքը այդ տարօրինակ աշխարհից։ Այդ օրվանից ես վախենում եմ մեծ ձկներից և փորցում եմ որսալ միայն փոքրիկ ձկներ։
ԳԱՐՈՒՆ
Опубликовано