- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Հավասարակշռությունը դա այն է, որ սառ և տաք մարմինները հպվում են իրար և որոշ ժամանակ հետո նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մեխանիկական, էլեկտրոնային, գազային, օպտիկական :
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել հետո նոր դնել:
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
եռման, հալման, պնդացման, գոլորշացման, խտացման
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:
- Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները անկախ իրենց չափերից իրար ձգում են։Այդ երևույթը կոչվում է տիեզերական ձգողություն։
- Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ:
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը:
- Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։
- Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
պպզել փաք տարծք անջատել լույս
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։
Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։
- Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:
Մագնիսներ կան մանկական խաղալիքներում, հեռախոսներում, բարձրախոսներում։ Դրանք կիրառվում են տեխնիկայի շատ բնագավառներում, բժշկության մեջ, կենցաղում։