Ամփոփում

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

կիտրոնաթթու, խնձորաթթու, կաթնաթթու, քացախաթթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները կազմված են ջրացնից (H) և թթվային մնացորդներից։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մեխանիկական, էլեկտրոնային, գազային, օպտիկական :

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել հետո նոր դնել:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Տեղանքում կողմնորոշվելու համար է օգտագործվում կողմնացույցը։ 

Կողմնացույցի աշխատանքը պայմանավորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռներով և մագնիսական դաշտով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

  1. Ի՞նչ է բջիջը։

Տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:

  1. Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`արմատը բույսը ամրացնում է հողին,բարմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,գարմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

  1. Ի՞նչ է շնչառությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

  1. Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսերը շնչում են տերևի ստորին մակերեսին հատուկ բջիջներով, որոնք կոչվում են հերձանցքներ:Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:
Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:
Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:
Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

  1. Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերն են ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմներ

  1. Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Օրգանիզմի բնակության վայրը կոչվում է կենսամիջավայր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s