1.«Փրկենք մեր աշխարհը մեր գեղեցկությամբ» վերնագրով գրիր քո պատմությունը։
Ի՞նչ ենք հասկանում գեղեցկություն ասելով։ Շատերիս համար գեղեցկությունը ասոցացվում է արտաքին տվյալներով։ Սակայն պետք է հասկանանք, որ գեղեցկությունը թաքնված է մեր արարքների ներսում։ Աշխարհը մեր բարի ու գեղեցիկ արարքների կարքը շատ ունի։ Մեր Երկիր մոլորակին օգնելու համար բավական է նույնիսկ ամեն օր մեզ հանդիպող մարդկանց ժպիտով ողջունելը, բակում աճող ծաղիկները ջրելը, մի երեխայի ձեռքից դուրս թռած փուչիկը բռնելը և անգամ անտուն կենդանիներին կերակրելը։ Ինձ շատ հաճախ են ասում, որ գեղեցիկ տղա եմ, սակայն իմ գեղեցկությունը չէր երևա, եթե ես վատ արարքներ գործեի, սակայն ես օգնում եմ իմ ընկերներին, տանը կենդանի եմ պահում, մի քանի օր առաջ փողոցում շուն էի գտել, նա անձրևի տակ էր մնացել, ես օգնեցի շնիկին, զանգահարեցի հատուկ ծառայություն, որպեսզի նրանք զբաղվեն անտուն շնիկի խնամքով։ Եթե յուրաքանչյուրս մեր հոգատար վերաբեմունքը ցույց տանք մեզ շրջապատող ամեն ինչին, և՛ մենք, և՛ աշխարհը գեղեցիկ կլինենք։
2.Գրիր տասը հոմանիշ զույգ գեղեցիկն ու բարին բնորոշող։
Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ, գողտր, վայելչագեղ, բարեդեմ, նրբադեմ, բարեգեղ։
Բարեհոգի, բարեմիտ, բարեսիրտ, մեղմասիրտ, փափկասիրտ, անչար, գթոտ, ողորմած, գթասիրտ, գթասեր, ազնիվ, առաքինի, պարկեշտ, անհիշաչար, ներողամիտ:
3. Ովքե՞ր են ամենաբարի գրողները քո պատկերացմամբ։Հիմնավորի՜ր։
Իմ պատկերացմամբ ամենաբարի գրողներն են Հովհաննես Թումանյանը և Անտուան դը Սենտ Էքզյուպերին, քանի որ երկուսի ստեղծագործություններն էլ մարդկանց բարի խորհուրդներ են տալիս, իսկ ավարտները բարի են ու ուսուցանող։