- Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
Կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերն են ջուրը, օդը, ցամաքը, հողը, այլ կենդանի օրգանիզմները։
- Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Օրգանիզմի բնակության վայրը կոչվում է կենսամիջավայր։
- Ի՞նչ խմբերի են բաժանվում էկոլոգիական գործոնները:
1. անկենդան գործոններ
2. կենսական գործոններ
3. մարդածին գործոններ
- Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք:
Դրանցից են` լույսը, ջերմաստիճանը, ջուրը կամ խոնավությունը, քամին, հողի աղային կազմը և այլն:
- Ի՞նչ նշանակություն ունի լույսը կենդանի օրգանիզմների համար:
Արեգակի լույսը երկրագնդի վրա էներգիայի առաջնային և անսպառ աղբյուր է: Այն կյանքի գոյության գլխավոր պայմաններից է:
- Ի՞նչ կլինի, եթե գիշատչ կենդանիները վերանան Երկրի երեսից:
Դրանով կարգավորվում է բուսակեր օրգանիզմների թվաքանակը:
- Ինչու՞ ցամաքւմ ապրող կենդանիները չեն կարող ապրել ջրում:
Որովհետև ցամաքի կենդանիները ունեն թոքեր և ոչ թե խռիկներ։
- Ի՞նչ բնական համակեցություններ գիտեք:
Բնական — բնության կողմից հավասարակշռված համակեցություններ:
Արհեստական — մարդու կողմից կառավարվող համակեցություններ` այգի, դաշտ, ֆերմա, ջերմոց, ձկնաբուծարան և այլն:
- Թվե՛ք էկոհամակարգի երեք հիմնակա բաղադրիչները:
Երկրային էկոհամակարգեր, Խառը էկոհամակարգեր, Մարդաբանական էկոհամակարգեր