Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Մեխանիկական աշխատանք է կատարվում, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։



2․Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է իր վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհից։

3․Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակով :

4․Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
ջերմային

էլեկտրական

քիմիական

միջուկային

արեգակային

5․Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
Կենդաները և բույսերը ստանում են պատրաստի ձևերով՝ սնվելով այլ կենդանիներով,բույսերով և հյութերով ։

6․Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

7․Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Հավասարակշռությունը դա այն է, որ սառ և տաք մարմինները հպվում են իրար և որոշ ժամանակ հետո նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

8․Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մեխանիկական, էլեկտրոնային, գազային, օպտիկական :



9․Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել հետո նոր դնել:

10․Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
եռման, հալման, պնդացման, գոլորշացման, խտացման

11․Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:

Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

12․Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան:

13․Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակի գազային վիճակի կոչվում գոլորշացում։

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

14Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

15Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները անկախ իրենց չափերից իրար ձգում են։Այդ երևույթը կոչվում է տիեզերական ձգողություն։

16․Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որևէ մարմին,կոչվում է ծանրության ուժ:

17․Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

18,Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
ափի նկատմամբ

19,Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
Շարժումները իրարից տարբերվում են արագությամբ։

20․Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Արագությունը ցույց է տալիս, թե տվյալ մարմինը միավոր ժամանակում նրա անցած ճանապարհով: Արագության չափման միավորներից են կմ/ժ, մ/վ և այլն

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s