Рубрика: Մաթեմատիկա
Լրացուցիչ առաջադրանքներ

4:6=8:12
15:18 = 5:6
3 3/10 : 2 1/5 = 80 : 120
5 1/2 : 7 7/32 = 8 3/4 : 6 2/3
15/26 : 1/5 = 3/7 : 26/7
3 18/25 : 62 = 21 1/4 : 40:51

ա․ x:4 = 3:5
x = (3×4):5=12/5=2 2/5
բ․ 6:7=x:10
x = (10×6)/7=60/7= 8 4/7
գ․ 19:3 = y:18
y = (19×18)/3 = 342/3=114
դ․ 25:24 = x:12
x=(25×12) /24=300/24 = 12 2/24
ե․ 2:b = 7 :5
b=(2×5)/7=10/7=1 3/7
զ․ 14:8 = 7: b
b = (8×7)/14 = 56/14= 4
է․ 67/2 = a/200
a = (67×200)/2=13400/2=6700
ը․ 72/y = 38/65
y = (72×65)/38=4680/38

3 1/5 = 16/5 = 3, 2
19520:3,2 = 6100
1 1/2 = 3/2 = 1,5
6100×1,5=9150
9150 դրամ
181

12500:20 = 625
140×100:35=400
770×100:110=700
7/25 x 100 : 7/10=40
Տասնորդական կոտորակի կլորացումը
Տասնորդական կոտորակի և բնական թվի արտադրյալ (տասնորդականներ
8,3X6=49,8
5.5⋅1000=5500
1,5.0,5=0,75
0.4X7=2.8
Լսարանի ուղղանկյունաձև հատակի երկարությունը 14.7 մ է, իսկ լայնությունը՝ 5.1 մ:
Հաշվիր հատակի մակերեսը:
14.7X5.1=74,97
5.13⋅10000 =51300
Հաշվիր՝ 2.25⋅300=675
Հաշվիր 239.2 և 0.001 թվերի արտադրյալը:
239,2×0.001=0,2392
2.9 թիվը բազմապատկիր 0.725-ով:
2,9×0,725=2,1025
Քառանկյան բոլոր կողմերը իրար հավասար են և կազմում են 9.49 սմ:
Գտիր քառանկյան պարագիծը:
9,49×4=37,96
Մեքենան 4 ժ շարժվում էր 48.7 կմ/ժ արագությամբ և 5 ժ՝ 59.6 կմ/ժ:
Որքա՞ն ճանապարհ անցավ մեքենան այդ ժամանակում:
48.7×4 + 59.6×5 = 492,8
Գտիր արտահայտության արժեքը:
0.13⋅(7.5+4.88)−1,052
7,5+4,88=12,38
0,13X12,38=1,6094
1,6094-1,052=0,5574
Ճշմարիտ և կեղծ ասույթներ
964

ա-ճ
բ-կ
գ-կ
դ- կ
ե — ճ
զ- ճ
965

ա — ճ
բ — կ
գ — ճ
դ — կ
ե — կ
զ- կ
966

ա — ճ
բ — կ
գ — կ
դ — կ
ե — ճ
զ — ճ
967
Ճիշտ ասույթ
1986 թվականին Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղել։
Գնդակը կլոր է։
Կեղծ ասույթ
Աթոռը լողում է։
2+2=9
968

ա — AvB
բ — AvB
գ — AvB
դ — AvB
969

ա — A^B
բ — A^B
գ — A^B
դ — A^B
970

ա․ Գնացքը կայարան է ժամանել ճիշտ ժամանակին։
բ․ Գիրքը անհետաքրքիր է։
գ․ Մարզիկը ռեկորդ չի սահմանել
դ․ Նետաձիգը չի դիպել թիրախին։
ե․ Աշակերտը չլուծեց խնդիրը։
974

ա — ոչ
բ — այո
Մաթեմատիկա
- Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ
անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից
ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացք պատ․28
Ստուգե՛ք հավասարությունը.
ա) –34 + 21 = 21 + (–34)
ՊԱՏ․-13=-13
, գ) –68 + 30 = 30 + (– 68)
-38=-38
,
բ) 44 – 37 = –37 + 44,
-7=-7
դ) 10 + (– 66) = –66 + 10։
-56=-56
- Տրված են –8 և +5 թվերը։ Գտե՛ք այդ թվերի գումարին հակադիր
թիվը։ Ապա գտե՛ք տրված թվերին հակադիր թվերի գումարը։ Ո՞ր
օրենքի հիման վրա կարելի է պնդել, որ ստացված երկու թվերն
իրար հավասար կլինեն
-8+ +5=-3 3
8-5=3
Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։
2X2-(-6)+3=13
2X-10=20—6=3=23
2X5—6=16+3=19
2X-6=12—6=18+3=21
2X-1=2—6=8+3=11
2X0—6=6+3=9
Հաշվե՛ք.
ա) |–3| + |+2| – 4,=3
գ) 4 · |+6|– 3 · |–7| + 2,
բ) |–28| + |–6| – 25, դ) 18 · |–8|+ 3 · |+4| – 100։
Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը և գտե՛ք
նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը
հավասար է C (+7) և D (–2) կետերի հեռավորությանը։
մաթեմատիկա

զինանիշը 7/15
թիվը 8/15

3/17 + 2/17+ 4/17 +4/17+ 1/17=14/17
17/17-14/17=3/17
4 — 3 անգամ

1/150

1/2

a k.3/5 2/5

ա 5
բ 100
գ 15
դ 1-5 85ով
6-8 10ով պակասել է

2/30+3/30=5/30=1/6
2×6=12
3×6=18
Սովորական կոտորակի գաղափարը Սովորական կոտորակի հիմնական հատկությունը
Որոշիր, թե ո՞ր կոտորակն է համապատասխանում B տառին:
9/10

Որոշիր, թե ինչպե՞ս է կոչվում մետրի մեկ տասներորդ մասը:
Գրել ամբողջական անվանումը:
1դեցիմետր
Կոտորակի տեսքով գրիր, թե ցենտների ո՞ր մասն է կազմում 9
9/100
Հոդված 20. | Սովորողի իրավունքներն ու պարտականությունները |
1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
2. Սովորողն իրավունք ունի`
1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3. Սովորողը պարտավոր է`
1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 21. | Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:
2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն:
3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`
1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.
2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:
5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:
6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. | Սովորողների առողջության պահպանումը |
1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:
2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 23. | Սովորողների խրախուսումը |
1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։