Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

  • Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը

Այս տարի անցել ենք տարբեր թեմաներ։

Այս ուսումնական տարում ինձ համար շատ հետաքրքիր էր նաև մասնակցել մաթեմատիկայի օլիմպիադային։ Սա իմ առաջին մրցույթն էր, ու ես անցա առաջին փուլը։ Հունվարին պետք է մասնակցեմ մարզային փուլին։

  • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո
  • Իմ մաթեմատիկա բաժնի հղումը

«Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն  մայրենի առարկայից» 

Մենք կատարել ենք հայոց լեզու 5-ից շատ առաջադրանքներ,գրել ենք ստեղծագործական աշխատանքներ, կարդացել ենք շատ հետաքրքիր ստեղծագործություններ Ավ․ Իսահակյանից, Համո Սահյանից, Վ․ Սարոյանից, Կոմիտասից, Ստեփան Զորյանից, ունեցել ենք շատ հետաքրքիր ծեսեր։ Մասնակցել եմ մայրենիի հոկտեմբերյան ֆլեշմոբին։

Սա իմ բլոգի «Մայրենի» բաժնի հղումն է։

Մեր անցած ստեղծագործություններից ինձ ամենաշատը դուր է եկել Վ․ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքը։

Խոզուկները

Մի անգամ ձմռանը մի տանը կար խոզուկ։ Նա սիրում էր ձյուն։Ամեն օր ձմեռը նա գնում էր իր տիրոջ մոտ և կանչում էր նրան բակ, որ ձնագնդիկով խաղար։ Նոր տարուն խոզուկին նվիրեցին ընկեր խոզուկ։Նա ուրախացավ և նրանք չդիմացան և գնացին դուրս։ Բայց սկսվեց ուժեղ փոթորիկ, խոզուկները փախան ու հայտնվեցին ձմեռային անտառում, որտեղ շատ ձյուն էր։ Երբ փոթորիկը վերջացավ, խոզուկները իրենց ոտնահետքերով գտան տան ճանապարհը և հասան տուն։