Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:
ժամանակակից տնտեսության համար տրանսպորտը ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ դրա միջոցով իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Եվ, քանի որ փոխադրումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն «ստեղծում» են նյութական արժեք:
2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
Բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը տրանսպորտի զարգացման մակարդակը և աշխատանքի արդյունքները բնութագրելու համար օգտագործվող ցուցանիշներից են։ Բեռնաշրջանառությունը (բեռների կշիռը բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով) (տոննա/կմ),իսկ ուղևորաշրջանառությունը (ուղևորների թիվը բազմապատկած փոխադրման հեռավորությունով (ուղևոր/կմ)։
3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞
ՀՀ-ի համար տրանսպորտի տեսակներից կարևոր են երկաթուղային, ավտոմոբիլայինի և օդային տրանսպորտը,որոնց միջոցով են կատարվում Հայաստանի հիմանական բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը