Ճամբարի ընթացքում՝ հունվարի 13-ին մասնակցել եմ ճամփորդությանը դեպի Արշակունիների դամբարան և Տեղերի Վանք։ Ոտքով բարձրացել ենք վանք, հանդիպել ենք քահանայի հետ, երգել։

Ազգագրական փառատոնի շրջանակում ըներ Արևիկի հետ ուսումնասիրել ենք տարեհացի և տարեգաթայի պատմությունը, հետո պատրաստել և փորձել իսկական տարեգաթա։
Ամենա ուրախ ճամփորդություններից մեկը Գեղասահքի դպրոցն էր։

Մասնակցել ենք երգի, պարի, մարմնամարզության, սեղանի թենիսի, ընկեր Սարգիսի տրամաբանական խաղերի, կավագործության դասընթացների: