1.Քննարկիր պատմվածքը:
Պատմվածքում ներկայացված է միայնակ Պողոսի կյանքը, ով ոչ մեկ չունի, բացի մի կատվից, ով անընդհատ ուտում է Պողոսի ուտելիքը և միաժամանակ հասկանալով, որ այդ խեղճ մարդը ոչ մեկին չունենալով իրեն դրսում չի թողնի։
2.Ինչու է վերնագրված «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;
Այո, որովհետև Պողոսը մնացել էր միայնակ ու իր միակը բարեկամը այդ կատուն էր։
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:
Ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։
Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…
նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ…
4.Բնութագրիր Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:
Պողոսը ծեր և ամուրի մի մարդ էր, ով գործակատար էր աշխատում հագուստեղենի խանութում և շատ էր վախենում, որ իրեն կհեռացնեն աշխատանքից ու կբարձրացնեն տան վարձը։Նա ապրում էր մենակ, չուներ ընտանիք։Նա շատ պարտաճանաչ մարդ էր ու ուրիշների նման չէր զվարճանում սրճարաններում, այսինքն նա նաև պարկեշտ մարդ էր։
5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը