Առաջադրանք 1
Խորհրդային Հայաստանը«սոցիալիստական կարգերի» հաստատման ճանապարհին
ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր
• Նոր տնտեսական քաղաքականություն • Վ. Լենին• Ի. Ստալին• սոցիալիստական հասարակություն
• Արդյունաբերացում (Ինդուստրացում) • կուլակ
ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս իրականացվեցին նէպը,
արդյունաբերացումը և գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Ի՞նչ հիմական ուղղություններով արդյունաբերացվեց Հայաստանը:
ՆԷՊ-ը թույլ տվեց տնտեսության որոշ ազատություն, արդյունաբերացումը կենտրոնացավ էներգետիկայի, մեքենաշինության, քիմիայի վրա։ Հայաստանում զարգացան էներգետիկ կայաններ, քիմիական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն։
բ. Բացատրի՛ր: Ի՞նչ գաղափարաքաղաքական հիմքերով էին պայմանավորված նէպի, ապա արդյունաբերացման ու կոլեկտիվացման քաղաքականությունը: Ի՞նչ պատճառահետևանքային կապեր
կառանձնացնես:
ՆԷՊ-ը պայմանավորված էր պատերազմից հետո տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտությամբ։ Արդյունաբերացումը և կոլեկտիվացումը՝ սոցիալիստական գաղափարախոսությամբ, նպատակ ունեին ստեղծել պլանային տնտեսություն։
գ. Վերլուծի՛ր: Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ ունեցավ արդյունաբերացումը հայերի ու Հայաստանի համար: Արդյոք քիմիական արդյունաբերության զարգացմամբ աշխատատեղերի ավելացումը Հայաստանի ու հայերի կենսական շահերի
տեսանկյունից արդարացվա՞ծ էր: Արդյոք Հայաստանի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումը բխո՞ւմ էր մեր երկրի ապագայի շահերից:
ՆԷՊ-ը պայմանավորված էր պատերազմից հետո տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտությամբ։ Արդյունաբերացումը և կոլեկտիվացումը՝ սոցիալիստական գաղափարախոսությամբ, նպատակ ունեին ստեղծել պլանային տնտեսություն։
Ա2 ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ կոլեկտիվացումը գյուղատնտեսության վրա:
Կոլեկտիվացումը գյուղատնտեսության մեջ բերեց արտադրողականության անկում, սով, գյուղացիների դժգոհություն։
2. Ընդհանրացո՛ւ: Արդյոք արդյունաբերական ձեռնարկությունների քանակի ավելացումը բավարար
պայմա՞ն է զարգացած տնտեսություն ունենալու
հարցում: Ի՞նչ ազդեցություն ունեն տեխնոլոգիաները մրցունակ արտադրանք շուկա հանելու գործում:
Արդյունաբերական ձեռնարկությունների քանակը բավարար չէ՝ պետք են նաև տեխնոլոգիաներ և մրցունակ արտադրանք։
3. Գնահատի՛ր։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հարևան Թուրքիան և Պարսկաստանը
մինչև առաջին աշխարհամարտը ունեին ավելի թույլ
զարգացած արդյունաբերություն և գյուղատնտեսություն, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք զարգացման ավելի բարձր աստիճանի
վրա են գտնվում: Ինչու՞ ենք մենք անհանգստանում
թուրքական գյուղատնտեսական ապրանքների,
տեքստիլ և այլ արտադրանքի՝ Հայաստանում լայնորեն տարածվելուց:
Թուրքիան և Պարսկաստանը մինչև Ա. աշխարհամարտը թույլ զարգացած էին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո ազատ շուկան և ներդրումները նրանց բերեցին առաջընթաց։ Մենք անհանգստանում ենք, քանի որ նրանց արտադրանքը մրցունակ է և հեշտությամբ ներթափանցում է մեր շուկա