Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաս Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

1 միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 3. Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Թողեցին ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ չտա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։   1միավոր    Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք   անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը և կուլ տվեց մյուս ձկանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

Տաս հազար, երկու, երկու հարյուր, յոթանասունհինգ

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

․․․  կլոր ձուկ

․․․փոքր նավ

․․չաղ ճանապարհորդ

․․․կարմիր ծով                 

4  Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Անվախ, մեծ, կրկին, հիմա

5Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Անհանգիստ, փափուկ, ներս, աշխույժ

Չորրորդ կանգառ

Զարկ՝ նախքան հեծանիվ քշելը՝ 70

 Զարկ՝ հեծանիվ քշելուց հետո՝ 75

600դմ ճանապարհ՝ 28վրկ- ում 

1վ-ում՝ 600:28= դմ/վ արագությամբ 21 (12)

1ժ-ում՝ 1ժ=3600վ 3600×21=75600

Երրորդ կանգառ

Իմ զանգվածը՝29կգ

 Իմ զանգվածը ուսապարկով՝30կգ200g

Ուսապարկի զանգվածը՝ 1կգ 200g

 Իմ զանգվածը, արտահայտված գրամով 29000

Իմ զանգվածը ուսապարկով, արտահայտված գրամով՝ 30200

Ուսապարկի զանգվածը, արտահայտված գրամով՝  1200

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը՝ քառակուսի

Կողմը՝ 15սմ

Պարագիծը՝ 60սմ

Պարագիծը արտահայտված մմ-ով՝ 600մմ

Մակերեսը՝225

Պատկերի անվանումը՝ ուղղանկյուն

Երկարություն՝ 16սմ

Լայնություն՝ 6 սմ

Պարագիծը՝ 44սմ

Պարագիծը արտահայտվածմմ-ով՝ 440մմ

Պատկերի անվանումը՝ եռանկյուն

Կողմերը՝ 8սմ, 8սմ, 9սմ

Պարագիծը՝ 25սմ

Պարագիծը արտահայտվածմմ-ով՝250մմ

Աշխատանքի տևողությունը՝ 9ր

Թռչող շենքեր

Մի անգամ գիտնականների խումբ ստեղծեց ժամանակի մեքենա: Երբ այն արդեն պատրաստ էր, մի մարդու մտցրեցին մեջը, ապա գիտականները միացրեցին մեքենան: Մարդը գնաց հարյուր տարի առաջ, այնտեղ ամեն ինչ նույն էր, ինչպես առաջ: Նա տխրեց, բայց հետո նա լսեց բարձր ձայներ, գնաց ձայների կողմը և տեսավ, որ մարդիկ թռչում էին, ավտոմեքենաները ունեին թևեր, տները օդում էին, մարդիկ մտնում էին տներ թռչող ձիերով:

Երբեմն էլ տները պտտվում էին, բայց մարդիկ ունեին կպչող ռեզինով կոշիկներ, որոնք թույլ չէին տալիս, որ տները պտտվելիս մարդիկ ընկնեին :