Ոսկեգործական դպրոցի ցուցահանդես

Ոսկերչության ընտրության խմբի ամփոփիչ ցուցադրությանը ներկայացնելու եմ ։ Նախնական ստեղծվել է աշխատանքի էսկիզը, այնուհետև աշխատել ենք մոմով։ Վերջնական արդյունքը ստացել ենք բրոնզից։

Ինքնաստուգում. Առյուծը

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: ուժեղ, հպարտ,վեհ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա-թագավոր, խոշոր-մեծ

, վեհ,-վսեմ, կասկածել-երկմտել:

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ-այո,ծանր-թեթև, խոշոր-փոքր մեծահոգի-փոքրոգի ոչնչացնել, կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը-ընձառյուծ

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Ինքնաստուգում

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն

գոյականներ-գարուն,արև,ծաղիկ,ժամացույց,երեխա,նավաստի

ածականներ-խիզախ,բարի,երկար,հրաշալի,մաքուր

, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի: 

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել, ճեղքել, գործել, շքեղ, ուսո,ւցանել, դեղին, բժշկել, հյուսել: 

իշխել-իշխան

ճեղքել-ճեղք

գործել-գործ

շքեղ-շքեղություն

ուսուցանել-ուսուցիչ

դեղին-դեղնություն

բժշկել-բժիշքկ

հյուսել-հյուս

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ, թվական, երկիր, սենյակ, հարևան, ծառ, օիԵըելտնտձխցոտեր, ժապավեն, մարդ, կին։ 

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ :  

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ: 

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։