-
30.04.2020 alek29.04.2020 alek
-
ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՍ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ
Վերադառնալով Անգլիա՝ ես ինձ խոսք տվի, որ այլևս ոչ մի ճանապարհորդություն չկատարեմ, բայց մի շաբաթ էլ չանցավ, որ պետք եղավ կրկին ճանապարհ ընկնել: Բանը այն է, որ միջին տարիքի իմ մի հարուստ ազգականի խելքին չգիտեմ ինչու փչել էր,
-
ՀՐԱՇՔ ԲԱՃԿՈՆԸ
Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց: Վշտից քիչ մնաց, որ լաց լինեմ: Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար, հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն:
-
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել: Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը: Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու: Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ: