Տնային աշխատանք

  1. Գրիր պատում՝օգտագործելով հետևյալ բառերն ու բառակապակցությունները․

1.Խոնարհ, հեզաբարո, բարեխիղճ համեստ աշխատող,չափավոր, պարզ, հասարակ, անշուք,

2.Մեղմ, Լուսնի խաղաղ լույս, գետի խաղաղ ընթացք։

Եթե ցանկանում ենք նկարագրել թե ինչպիսին են հայը և հայուհին, ապա սկսբում կթվա պարզ ու հասարակ, բայց իրականում այտպես չէ։Հայ մարդը շատ բարեխիղճ և աշխատող է։Նա իր աշխատասիրությամբ քայլել է հազարամյակների միջով և հասել մեր օրեր։Այդ ամենին մեծապես նրան օգնել է հայուհին ով ում միշտ բնորոշ է եղել լինել խոնար, համեստ, հեզաբարո, մեղմ և միաժամանակ շատ ուժեղ։ Կազմելով ընտանիք եղել են շատ խաղաղ և վարել են չափավոր կյանք։

2.Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:(ցույց է տալիս տեղ)

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:(ցույց է տալիս այն անձին ում մետենում են)

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:(ցույց է տալիս այն առարկան որին մոտեցնում են)

Շատ տարիներ հետո հասավ փնտրած ամրոցին:(ցույց է տալիս այն առարկան որին մոտենում է)

Ձեռքի բաժակը տվեց հորը:(ցույց են տալիս այն անձին, ում մոտեցել են)

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:(ցույց է տալիս տեղ որին մոտեցել են)

3. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Բոլոր ընդգծված բառերը սեռական հոլովով են և ցույց են տալիս ում են պատկանում այդ առարկաները

4.Հիմնավորի՛ր տրված մտքերից մեկը՝ Մարդկությանն անհրաժեշտ է ժամանակի մեքենան: Չի կարելի, որ մարդիկ ժամանակի մեքենա ունենա

Ես կարծում եմ, որ մարդիկ չպետք է ունենան ժամանակի մեքենա, որովհետև դրա օգնությամբ մարդիկ կիմանան թե ինչ է իրենց ապագայում  սպասվում։ Ես կարծում եմ դա կխանգարի մարդկանց մտածել, զարգանալ կշռադատել։ Այլ, ընդհակառակը, մարդիկ պետք է ավելի շատ կրթվեն, մտածեն, զարգանան, որը կհանգեցնի ավելի լավ ապագայի , քան ներկայումս ենթադրում են ապագայի մասին ։Рубрика: 

Дата: 28 января, 2024Автор: arevikmuradyan0 Комментарии

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՜ք,
Անցա՜ծ օրեր, խինդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք:

Քառյակ՝ չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։

Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։

Կյանքից հարբած անցավոր,
Ահա դարձյալ անցավ օր,
Դու վազում ես դեպի մահ-
Մահը բռնում հանցավոր:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

* * *

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

* * *

Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:

* * *

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:

* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:

* * *

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

01.02.24

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:-

(x-y)(x+y)=x2+y2

m2-n2=0

ա) (p+q)(p-q)=p2- 

բ) (a-b)(a+b)=a2— b2

գ) (3m-n)(3m+n)=3m2-n2

դ) (p-7q)(7q+p)=p2-(7q2)

ե) (2a-3b)(2a+3b)= (2a)2-(3b)2

զ) (5x=4y)(4y-5x)= (5x)2

է) (4p-1)(1+4p)=(4p)2

ա)(p+q)(p-q)=p2— q2

բ)(a-b)(a+b)+a2— b2

Գ)(c+d)(d-c)=c2— d2

դ)(y-x)(x+y)=y2— x2

ե)(a-3)(3+a)=a2-9

զ)(2-b)(b+2)=-b2+ 4

է)(m+1)(m-1)=m2— 1

ը)(7-n)(7+n)=49-n2

Ածական անուն,տեսակները,08․12․23

162. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ,
սուր:
Թմբկահար ձկան արձակած սարսափազդու որոտը հավանաբար վախեցնում է նրա թշնամիներին:
Անհրապույր դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:
Մյուս բազմազանփոքրիկ ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմաթիվ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս,գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հնագույնծովային կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների չքնաղ,գեղեցիկ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի լայն վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական
սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու զանազան կողմերում:

164. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու
ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է
մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը  ավելի փոքր է, կարող է ունենալ
մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա   ավելի սարսափելի է: Երրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի  ամենաարդյունավետ
միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց:
Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով
թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ
օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի
ազդեցություն չունեցան):

Մի օր ես հյուր գնացի Գոյականին

Ո՞վ, ինչու՞, ինչպե՞ս, ու՞մ․․․․ Բառերի աշխարհում ամեն դռան վրա փակցրած էն հարցեր և անծանոթ անուններ։ Առաջին դուռը, որ ինձ հանդիպեց՝ դա «Գոյական» անունովն էր։ Ներսում մի ծով տառեր, փոքր ու մեծ, գնում գալիս, պարելով տարբեր բառեր էին կազմում, մի քանիսը նույնիսկ շնչում և ապրում էին, մի քանիսը գրքի պես հետաքրքիր ու բովանդակալից, մի քանիսը զույգերի պես երկու-երկուս էին քայլում։ Ձի, ծաղիկ, անձրև, լուսին, պատմություն, կայարան, դարաշրջան՝ բոլոր այդ տառերի խմբերը պարզապես հիշեցնում և անվանում էին «ամենինչ»։

Երկրաչափություն

Խնդիրներ հատվածի և անկյան չափման վերաբերյալ

Դասարանում

1.B կետը AC հատվածը տրոհում է երկու հատվածի: Գտեք AC հատվածի երկարությունը, եթե AB = 7,8 սմ, BC = 25մմ:

2.B կետը AC հատվածը տրոհում է երկու հատ– վածի: Գտեք BC հատվածի երկարությունը, եթե՝ ա) AB =3,7 սմ, AC =7,2 սմ, բ) AB = 4 մմ, AC = 4 սմ:

3.A, B և C կետերը գտնվում են մի ուղղի վրա։ Հայտնի է, որ AB = 12 սմ, BC = 13,5 սմ: Որքան կարող է լինել AC հատվածի երկարությունը։

4.N կետը գտնվում է MP հատվածի վրա: M և P կետերի հեռավորությունը 24 սմ է, իսկ N և M կետերի հեռավորությունը՝ երկու անգամ մեծ, քան N և P կետերի հեռավորությունը։ Գտեք՝ ա) N և P կետերի հեռավորությունը, բ) N և M կետերի հեռավորությունը։

Տանը

1.AB հատվածի երկարությունը 14սմ է, իսկ D կետը գտնվում է AB ուղղի վրա։ Գտեք AD հեռավորությունը, եթե DA = 3DB:

2.K, L, M երեք կետերը գտնվում են մի ուղղի վրա. KL = 6 սմ, LM = 10 սմ: Որքան կարող է լինել KM հեռավորությունը։ Կատարեք գծագիր յուրաքանչյուր հնարավոր դեպքի համար։ a երկարությամբ AB հատվածը P և Q կետե րով տրոհված է երեք՝ AP, PQ և QB հատվածների այնպես, որ AP = 2PQ = 2QB: Գտեք՝ ա) A կետի և QB հատվածի միջնակետի հեռավորությունը, բ) AP և QB հատվածների միջնակետերի հեռավորությունը:

3.m երկարությամբ հատվածը բաժանված է՝ ա) երեք հավասար մասերի, բ) հինգ հավասար մասերի։ Գտեք եզրային մասերի միջնակետերի հեռավորությունը:

4.36 սմ երկարությամբ հատվածը տրոհված է չորս` միմյանց անհավասար մասերի։ Եզրային մասերի միջնակետերի հեռավորությունը 30 սմ է: Գտեք մեջտեղի մասերի միջնակետերի հեռավորությունը:

Հոլովներ

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վովքե՞րի՞նչ(ը), ինչե՞ր(ըհարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրքգիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ ի, –ու, –ան, –վա, –ոջ, –ց վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին:

Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Հայցական-երկնքին, մարդուն

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Համո Սահյան «Կգամ»

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա: